«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել. մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը, ով հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին
«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել: Նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ օրակարգում ՀՀ ներքաղաքական իրավիճակն է։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրակարգում ներառված է նաեւ Սահմանադրական դատարանի հարցը:
Վարչապետը չպատասխանեց լրագրողների հարցին, թե ինչու են նիստին մասնակցում նաև կառավարության անդամները: Նրա փոխարեն խոսեց Լիլիթ Մակունցը, ով նշեց, որ ավելի ուշ կպատասխանի հարցին: