Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ է արձակվել. նա արդեն տանն է
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն տանն է: Այս մասին հայտարարել է երկրորդ նախագահի փաստաբաններից Արամ Օրբելյանը:
«Երեկ գրավը վճարվել է եւ պարոն Քոչարյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից տուն է գնացել: Նա բուժումը կշարունակի հեռակա` գնալ-գալով»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 18-ին բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Որպես խափանման միջոց էր ընտրվել գրավը՝ 2 մլրդ դրամի չափով։