Կառավարությունները կկործանեն խոշորագույն համաշխարհային տեխնոլոգիական ընկերությունները․ Facebook-ի նախկին փոխնախագահ
Facebook-ի նախկին փոխնախագահ Չամաթ Պալիհապիտիան կարծում է, որ հաջորդ տասնամյակի ընթացքում կառավարությունները կկործանեն աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները, հայտնում է CNBC-ը:
Նրա խոսքերով՝ Big Tech ընկերություններն ի վերջո ստիպված կլինեն զիջել կարգավորիչներին: «Պատրաստվո՞ւմ են արդյոք նրանք պառակտել (այս ընկերությունները): Այո։ Արդյո՞ք յուրաքանչյուր կառավարություն կհետապնդի նրանց: Բացարձակ: Պետական, տեղական, դաշնային (իշխանություններ) ամբողջ աշխարհում»,- ասել է Պալիհապիտիան: «Սկզբում նրանց կճնշեն ցմահ հարկերով, այնուհետեւ նրանց կսնանկացնեն»,- կարծում է նա:
Խոսելով այն մասին, թե որքան ժամանակ կպահանջվի, Պալիհապիտիան ասել է․ «Հաջորդ 10 տարիների ընթացքում, ես չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա, բայց կարգավորիչները կհասնեն իրենց նպատակին»:
«Պատճառն այն է, որ այս ինտերնետային ընկերությունները խափանում են այն, ինչ ցանկանում են կարգավորիչները, մասնավորապես՝ իշխանությունը: Դուք չեք կարող դադարեցնել այն, ինչ ցանկանում են անել այդ կարգավորիչները»,- նշել է նա:
Այս շաբաթվա սկզբին ԵՄ-ն երկու հակամենաշնորհային հետաքննություն է սկսել Apple-ի դեմ: Վերջին ամիսներին ԵՄ-ն հակամենաշնորհային հետաքննություններ է սկսել Google-ի, Amazon-ի եւ Facebook-ի դեմ:
Պալիհապիտիան նշում է, որ Microsoft-ը միակ խոշոր տեխնոլոգիական ընկերությունն է, որը խուսափում է հակամենաշնորհային կարգավորումներից, սակայն նա չի կարծում, որ սա հավերժ կշարունակվի․ «Չեմ կարծում, որ նրանց թույլ կտան գոյություն ունենալ այն տեսքով, որ ունեն հիմա»: