Մերկել. պանդեմիան ցույց է տվել՝ որքան խոցելի է Եվրոպան
Կորոնավիրուսի պանդեմիան ամենալուրջ մարտահրավերն է ԵՄ պամտության մեջ, այն ցույց տվեց՝ որքան խոցել է Եվրոպան: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կանցլերը նշել է, որ Գերմանիան հուլիսի 1-ից կնախագահի ԵՄ-ում: «Մենք մեզ վրա ենք վերցնում պատասխանատվությունը այն ժամանակ, երբ Եվրոպան բախվում է պատմության մեջ ամենալուրջ մարտահրավերի հետ: Մի կողմից, մենք պետք է հաղթահարենք ճգնաժամի հետեւանքները, մյուս կողմից էլ՝ Եվրոպան էլ ավելի մրցունակ դարձնենք: Եվրոպան Գերմանիայի կարիքն ունի, եւ մենք Եվրոպայի կարիքն ունենք»,-ասել է նա:
Մերկելը կոչ է արել Եվրամիությունում պառակտում եւ թուլություն թույլ չտալ, քանի որ Եվրոպայի թշնամիները դրան են սպասում: