Առաջիկայում քաղաքացիները կկարողանան մեկ դիմակը ձեռք բերել 60-70 դրամով այդ ապարատներից. վարչապետ
Հայաստանյան շուկայում դիմակների էական գնանկում է նկատվել: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՏՄՊՊՀ-ն կանխատեսում է, որ այդ գնանկումը կշարունակվի եւ, ըստ էության, առաջիկայում քաղաքացիները հնարավորություն կունենան մեկ դիմակը ձեռք բերել 60-70 դրամով այդ ապարատներից»,-ասաց Փաշինյանը:
Նա նաեւ հավելեց, որ այսօր արդեն գիտականորեն հաստատված հիմնավորում ունեն, որ դիմակի կրումը եւ սոցիալական հեռավորություն, նաեւ ձեռքերի ախտահանումը կարող են 95 տոկոս արդյունավետության բերել. «Դիմակները պաշտպանում են ոչ այնքան կրողին, քան դիմացինին: Այսինքն դիմակը շատ ավելի արդյունավետ է դիմիացինին չվարակելու համար:»,-ասաց վարչապետը: