Ֆրանսիայում կազմակերպել են ամրոցների վաճառք
Ֆրանսիայում ամրոցների սեփականատերերը կորոնավիրուսի համավարակի պատճառով ստիպված են ազատել անձնակազմին, անգամ իրենց օբյեկտների վաճառք կազմակերպել, քանի որ հիմնական եկամուտը ստացվում էր միջոցառումների անցկացումից, հայտնում է The Telegraph-ը:
Փորձագետների հաշվարկներով՝ 2020 թվականի ամռանը ամրոցների սեփականատերերը չեն ստանա իրենց շահույթի 40-ից մինչեւ 80 տոկոսը: «Պետք է ընդունել ակնհայտը՝ 2020 թվականը սպիտակ բիծ կմնա հանդիսավոր միջոցառումների պատմության մեջ: մասնավոր անձինք իրենց երեկույթները չեղարկում են կամ հետաձգում 2021 թվական: Ընկերությունները կրճատում են իրենց բյուջեները, կրճատում են նաեւ միջոցառումները, որ ծախսերի առաջին հոդվածն են»,- Le Parisien պարբերականին հայտնել է ճյուղի ներկայացուցիչը:
2019 թվականի վերջին ցուցադրության էր ներկայացված շուրջ 1,5 հազար ամրոց: Լոտերի գներն ընկել էին դեռեւս մինչեւ համավարակը, իսկ նոր ճգնաժամը, վերլուծաբանների կարծիքով, իրավիճակը միայն կվատթարացնի՝ շատ սեփականատերերի ստիպելով ամրոցները վաճառել նվազագույն գնով: