Ավստրալիան Չինաստանին մեղադրել է կորոնավիրուսի հետ կապված «վախի և տարաձայնությունների» մթնոլորտ ստեղծելու մեջ
Ավստրալիայի արտգործնախարար Մարիս Փեյնը Չինաստանին մեղադրել է նրանում, որ այն նպաստել է կորոնավիրուսի հետ կապված «վախի եւ տարաձայնության» մթնոլորտի ստեղծմանը, փոխանցում է AP-ն:
Ելույթ ունենալով Ավստրալիայի ազգային համալսարանում՝ Մարիս Փեյնն ասել է, որ վիրուսը պարարտ հող է ստեղծում կեղծ լուրերի համար: «Twitter-ը Ռուսաստանի, Չինաստանի եւ Թուրքիայի հետ կապված ավելի քան 32.000 հաշվառման գրառումներ է հրապարակել»,- նշել է նա:
Ըստ նրա՝ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ որոշ երկրներ օգտագործում են այս համավարակը՝ իրենց ավելի ավտորիտար մոդելներն առաջ տանելու նպատակով լիբերալ ժողովրդավարության խաթարման համար»: Պեկինի՝ քաղաքացիներին ուղղված նախազգուշացումները հնարավոր ռասիստական հարձակումների պատճառով Ավստրալիա ուղեւորվելու վերաբերյալ Փեյնը «ապատեղեկատվություն» է անվանել: «Այսպիսի ժամանակներում մեզ համագործակցություն եւ փոխըմբռնում է անհրաժեշտ»,- ասել է նա:
Նա կոչ արել երկրներին օժանդակել գլոբալ մարմիններին, ինչպիսին է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ «ինֆոդեմիային» դիմակայելու համար: «Մենք դա անելու ենք փաստերի եւ թափանցիկության միջոցով, որոնք ամրապնդված են լիբերալ ժողովրդավարական արժեքներով, որոնք մենք կշարունակենք առաջ տանել ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում»,- ասել է Փեյնը:
Լարվածությունը Պեկինի եւ Կանբերայի միջեւ կայունորեն աճել է այն բանից հետո, երբ Ավստրալիան միացավ կորոնավիրուսի ծագման վերաբերյալ միջազգային հետաքննություն անցկացնելու կոչերին: