Բողոքի ցույցերը Ֆրանսիայում վերաճել են անկարգությունների
Փարիզում եւ Ֆրանսիայի քաղաքներում հունիսի 16-ին անցկացվել են բուժաշխատողների բողոքի ցույցեր։ Դրանց մասնակիցները պահանջել են հիվանդանոցներում ստեղծել նոր աշխատատեղեր եւ 300-400 եվրոյով բարձրացնել աշխատավարձերը, հայտնում է RFI-ը։
Փարիզյան բողոքի ցույցի վերջում դրան միացած արմատական ակտիվիստները, ենթադրվում է՝ Black Bloc շարժումից, անկարգություններ են հրահրել մայրաքաղաքի կենտրոնում։
Ոստիկանությունը կալանավորել է ավելի քան 20 մարդու։