Կոմիտասի պողոտայից մինչև Հ. Էմին փողոց կկառուցվի 1,2 կմ երկարությամբ ճեմուղի և հեծանվուղի
Արաբկիր վարչական շրջանում իրականություն կդառնա բնակիչների համար մեծ կարևորություն ունեցող հերթական նախագիծը։ Այս մասին նշված է վարչականի շրջանի ֆեյսբուքյան էջում։ Կոմիտասի պողոտայից մինչև Հ. Էմին փողոց նախատեսվում է կառուցել 1,2 կմ երկարությամբ և մինչև 8 մ լայնությամբ ժամանակակից ճեմուղի, որին զուգահեռ կկառուցվի նաև 2 մ լայնությամբ հեծանվային վազքուղի։
Ճեմուղին հագեցած կլինի գեղեցիկ լուսավորությամբ, կունենա երեխաների համար առանձնացված հատվածներ և կանաչածածկ տարածքներ: Արդեն իսկ կատարվել են էսքիզային աշխատանքերը։ Կայացել է նաև նախագծման աշխատանքերի մրցույթը։