Չինական Մեծ պարիսպի առաքելության առասպելը հերքվել է
Իսրայելացի հնագետները հերքել են այն առասպելը, թե Չինական Մեծ պարիսպը նախատեսված էր միայն մոնղոլական արշավանքներից պաշտպանվելու համար: Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ կառույցի մի մասը օգտագործվել է առևտրային ուղիները վերահսկելու և հարկեր հավաքելու նպատակով: Այս մասին խոսվում է Phys.org-ի մամլո հաղորդագրության մեջ:
Մասնագետներն առաջին անգամ քարտեզագրեցին 740 կիլոմետր երկարությամբ պատի հյուսիսային գիծը, որը գտնվում է ժամանակակից Մոնղոլիայի տարածքում: Այստեղ կառույցն անցնում է ձորերով, ունի համեմատաբար ոչ մեծ բարձրություն, և գտնվում է այն ճանապարհների կողքին, որոնք չեն օգտագործվել ռազմական նպատակներով: Ըստ գիտնականների, սա նշանակում է, որ Չինական պարիսպը սահմանափակել է բնակչության և անասունների տեղաշարժը, հեշտացրել է հարկերի հավաքումը հատկապես ցրտերին, երբ մարդիկ անասունները քշել են դեպի հարավային արոտավայրեր:
Չինգիզ խանի պատը կամ հյուսիսային գիծը կառուցվել է 11-13-րդ դարերում: Չինաստանի Մեծ պարիսպի շինարարության հիմքը դրվել է մ.թ.ա. III դարում և կառուցվել է մինչև 1644 թվականը: Դրա ընդհանուր երկարությունը շուրջ 21 հազար կմ է՝ այն դարձնելով մարդկության պատմության ամենամեծ ճարտարապետական հուշարձանը: Հաստությունը տասը մետրից պակաս է, ինչի շնորհիվ դժվարանում է սահմանամերձ տարածքներից պատը տեսնելն ու հսկելը: