Տեխասում տղամարդը, որին չեն թողել բար մտնի, հրազենից 8 մարդու է վիրավորել
Տեխասում տղամարդը, որին չեն թողել Սան Անտոնիոյում բար մտնի, հրազենից կրակ է բացել եւ վիրավորել 8 մարդու, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
Ոստիկանությունը սկսել է փնտրել տղամարդու, որը ուրբաթ երեկոյան թաքնվել է հանցանքի վայրից, հայտարարել է Սան Անտոնիոյի ոստիկանության ղեկավար Ուիլյամ Մաքմանուսը։
Հրաձիգը եղել է մի խմբում, որին թույլ չեն տվել մտնել խոշոր բար, քանի որ նրանք թմրանյութի ազդեցության տակ են եղել։ Նրանցից մեկը վեճի է բռնվել՝ հայտարարելով․ «Գիտե՞ս ով եմ ես։ Ես Կալիֆոռնիայի UFC-ի զինյալ եմ»։
Այնուհետեւ տղամարդը անցել է փողոցը, հանել ավտոմեքենայից երկարափող հրացանը եւ կրակ բացել։
Հրաձգության հետեւանքով վիրավորվել է 23-41 տարեկան հինգ կին եւ երեք տղամարդ։
Նրանց վիճակի ծանրության աստիճանը հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ առավել ծանր վիճակում է տուժածը, որի մեջքին է փամփուշտը հարվածել։
Թեեւ հրաձիգը փախել է, տեղի ոստիկանության ղեկավարը դեպքի վայրը ռիսկի գոտի չի համարում։