Microsoft-ը հրաժարվել է ԱՄՆ ոստիկանությանը վաճառել դեմքերը ճանաչող իր տեխնոլոգիան
Ամերիկյան տեխնոլոգիական կորպորացիան՝ Microsoft-ը, հրաժարվել է ԱՄՆ ոստիկանությանը վաճառել դեմքերը ճանաչող իր տեխնոլոգիան: Այս մասին The Washington Post-ի հետ զրույցում ասել է ընկերության նախագահ Բրեդ Սմիթը:
Նրա խոսքով՝ ընկերությունը իրավապահ մարմիններին չի վաճառի իր տեխնոլոգիան այնքան ժամանակ, քանի դեռ երկրում ոստիկանների կողմից այդ համակարգի կիրառումը կարգավորող օրենք չմշակվի, հաղորդում է Լենտա-ն:
Ավելի վաղ ամերիկյան IBM եւ Amazon կորպորացիաները հրաժարվել են ԱՄՆ ոստիկանությանը վաճառել դեմքերը ճանաչող իրենց տեխնոլոգիան:
ԱՄՆ-ում վերջին շաբաթների ընթացքում մեծ ուշադրություն է հատկացվում ոստիկանության աշխատանքին եւ սեւամորթների նկատմամբ նրանց վերաբերմունքին: Պատճառներից մեկը Մինեապոլիսում ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունն է: