Նա իմ ազգականը չէ. Զարուհի Բաթոյանը՝ իր ազգականներին նախարարությունում տեղավորելու մասին
Իմ ազգականներից որեւէ մեկը չի աշխատում նախարարությունում: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Դիտարկմանը, որ ըստ մամուլի տեղեկությունների վերջերս նախարարության համակարգում աշխատանքի է ընդունվել նախարարի տատիկի քրոջ թոռը, նաեւ նախարարի ձեր քրոջ ամուսինը աշխատակազմի ղեկավարն է, Զարուհի Բաթոյանն ասաց. «Այն տեղեկությունը, որ իմ տատիկի քրոջ թոռն աշխատում է, հերքվել է, դա սուտ է: Այդ բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է նրան, որ մեր նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողը իմ քրոջ տեգրն է, դրա մասին դեռ մեկ տարի առաջ նաեւ քաղծառայողի գրասենյակը հրապարակում է իրականացրել: Այսինքն համապատասխանում է ֆինանսական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի անձնագրի բոլոր պայմաններով: Եվ ինքն իմ ազգականը չէ: Մնացած առումներով, բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:
Ճշտող հարցին, որ այսինքն պատահական դիմել է եւ աշխատանքի՞ է անցել,. Նախարարը պատասխանեց. «Ոչ, բայց մենք շուտով մրցույթ ենք անելու, նա հիմա ժամանակավոր պաշտոնակատար է»: