Աշխարհի ամենաթանկ ընկերությունները պատմական ռեկորդ են սահմանել
Apple եւ Microsoft ընկերությունները դարձել են պատմության մեջ առաջին ընկերությունները, որոնց կապիտալացումը գերազանցել է 1,5 տրիլիոն դոլարը: Պատմական ռեկորդը սահմանվել է NASDAQ բորսայում առեւտրի ընթացքում, հաղորդում է Lenta-ն:
Ամերիկյան տեխնոլոգիական հսկաները պահպանել են աշխարհի ամենաթանկ ընկերությունների կարգավիճակը՝ չնայած հիմնական ինդեքսների՝ NASDAQ, S&P 500 եւ Dow Jones, նվազեցմանը: Այսպիսով, վերջին շրջանում Amazon-ի արժեքն աճել է մինչեւ 1,3 տրիլիոն դոլար, իսկ Alphabet-ինը՝ մինչեւ 1 տրիլիոն:
Apple-ի դեպքում արժեքի աճը կապված է 5G-ով նոր iPhone-ի թողարկման հետ կապված սպասելիքների հետ:
Միեւնույն ժամանակ, ֆինանսիստները կասկածանքով են վերաբերվում կորոնավիրուսի պանդեմիաիյ ֆոնին ԱՄՆ շուկաների աճին: