Ոչ, բանակում չեմ ծառայել. եղել եմ զինապարտ, բայց երեխաներ ունենալու փաստով ստացել եմ տարկետում. ՊԵԿ նախագահ
Ոչ, ես բանակում չեմ ծառայել: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
«Առհասարակ, մամուլում բանակում չծառայելու վերաբերյալ հրապարակումներն առաջին հայացքից խիստ արատավոր են ընդունվում, սակայն ժամանակին, երբ եղել եմ զինապարտ, ընտանեկան պայմաններից ելնելով, երեխաներ ունենալու փաստով, Զինապարտության մասին օրենքով սահմանված կարգով ստացել եմ տարկետում: Սակայն զինապարտ եմ, ընդգրկված եմ պահեստազորում»,- ասաց ՊԵԿ նախագահը։