Նախկին ոստիկանապետը պաշտոնը լքելուց առաջ ինքն իրեն պարգևատրել է մարտական անվանական զենքով և Սխրագործության մեդալով
Նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը պաշտոնը լքելուց մեկ օր առաջ ինքն իրեն պարգևատրել է մարտական անվանական զենքով և Սխրագործության մեդալով: Այս մասին InfoPort.am-ին հայտնել են Ոստիկանությունում իր աղբյուրները:
Ըստ աղբյուրի, Սխրագործության մեդալը ոստիկանական համակարգի ամենաբարձր մեդալն է, և հիմնականում տրվում է հետմահու այն ոստիկաններին, որոնք զոհվում են իրենց ծառայողական պարտքը կատարելիս:
Հատկանշականը այն է, որ նախկին ոստիկանապետը իր նախորդի պաշտոնանկությունից առաջ կայացրած պարգևատրումների և նշանակումների մասին որոշումները հիմնականում չեղարկել էր, համարելով դրանք պաշտոնից հեռացող պաշտոնյայի համար անհարիր արարք: Մինչդեռ հենց ինքը պաշտոնը լքելուց առաջ չէր խորշել ինքնապարգևատրվել:
Նշենք, որ գնդապետ Արման Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով պաշտոնից ազատվեց հունիսի ութին, նույն օրը նրա փոխարեն ոստիկանապետ նշանակվեց Վահե Ղազարյանը: