Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայի փլուզման սպառնալիքի մասին
Ուկրաինայում կենտրոնախույս տրամադրությունները բոլոր տարածաշրջաններում արագորեն աճում են, երկիրը փլուզման եզրին է: Այսպիսի հայտարարությամբ «Ուկրաինա 24» հեռուստաալիքով հանդես է եկել Ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին:
«Երբ մենք ասում ենք, որ երկիրը կարող է փլուզվել, այո, եթե մենք արագ փոփոխություններ չիրականացնենք, իրական բաներ չանենք, երկիր կարող չլինել: Եկեք չխաբենք ինքներս մեզ. կենտրոնախույս ուժերը հարավում եւ արեւելքում, հեռու արեւմուտքում եւ հյուսիսում շատ են ուժեղացել, ուր էլ որ նայես»,- ասել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ ամեն ինչ «շատ վատ է»: