Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 4 նոր դեպք
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակակիրների թիվը այժմ հասել է 822-ի, հայտնում է StopCov կայքը:
Վերջին մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 4 նոր դեպք: Ապաքինվել է 690 մարդ, մահացել է 13 պացիենտ:
Կայքի տվյալներով՝ հիմա կարանտինի մեջ է 3 124 մարդ, ստացիոնարներում բժիշկների հսկողության ներքո՝ 279:
Վրաստանի երեք քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից:
Վրաստանում վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: