Էյֆելյան աշտարակը այցելուների համար կբացվի հունիսի 25-ին
Էյֆելյան աշտարակը այցելուների համար կբացվի հունիսի 25-ին: Աշտարակ այցելելիս դիմակ կրելը պարտադիր կլինի 11-ից բարձր զբոսաշրջիկների համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Էյֆելյան աշտարակը փակվել էր մարտի 13-ից:
Այցելուների եւ աշխատակիցների անվտանգության համար խիստ սանիտարական միջոցներ կկիրառվեն:
Սկզբնապես աշտակար կարելի է բարձրանալ մինչեւ երկրորդ հարկ:
Տոմսերը խորհուրդ է տրվում գնել նախօրոք համացանցի միջոցով, որպեսզի հերթեր չգոյանան: