Նեյմարը խոստովանել է, որ հիմա էլ ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»
Ֆրանսիայի չեմպիոն փարիզյան ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ակումբակիցների հետ զրույցներում խոստովանել է, որ հիմա էլ ցանկանում է վերադառնալ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա», հաղորդում է Mundo Deportivo-ն։
Նեյմարը մայիսին հրաժարվել է աշխատավարձի կրճատման կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հայտարարված կարանտինի եւ խաղադադարի պատճառով։
ՊՍԺ-ի ղեկավարությունը Նեյմարի այս քայլը համարում է ճնշում, որպեսզի հերթական փորձ արվի ստիպել ակումբին վաճառել իր տրանսֆերը կատալոնական ակումբին։ Նեյմարը ՊՍԺ-ում ստանում է ամսական 3 միլիոն եվրո։