Ոստիկանապետ Արման Սարգսյանը նույնպես ազատվում է պաշտոնից
Ոստիկանապետ Արման Սարգսյանը նույնպես հեռանում է պաշտոնից։ Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ այսօր ստացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ Արման Սարգսյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ վարչապետից առաջակ են ստացել նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ: