Շատ հավանական է, որ 20-25 հոգի դուրս կգա «Իմ քայլը» խմբակցությունից եւ կմիանա նոր ձեւավորվող ընդդիմությանը. քաղտեխնոլոգ
Շատ հավանական է, որ 20-25 հոգի դուրս կգա «Իմ քայլը» խմբակցությունից եւ կմիանա նոր ձեւավորվող ընդդիմադիր բեւեռին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Դա շատ ռեալ և իրական է, որ 20-25 հոգի դուրս կգա «Իմ քայլը» խմբակցությունից և կմիանա նոր ձեւավորվող ընդդիմադիր ուժին: Եթե կարողանան որակյալ համագործակցություն եւ գործողություններ անել, ապա վարչապետը կտապալվի, որովհետեւ արդեն թույլ է»,- ասել է նա:
Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու հավանականությանը` քաղտեխնոլոգը ասել է, որ բարդ է այդ մասին խոսել, քանի որ խնդիրներ կան ընտրական օրենսգրքի հետ կապված եւ կուսակցությունների մասին օրենքի հետ կապված. «Կորոնավիրուսի այս շրջանում հավանական չեմ համարում արտահերթ ընտրությունների անցկացումը եւ եթե լինի էլ 0 մասնակցություն կգրանցվի»:
Արմեն Բադալյանը հավելել է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը վերջին շրջանում շատ է ընկել, սակայն սոցիոլոգիական հարցումներ, որի վրա կարելի է հիմվել եւ կոնկրետ թվեր ասել. «Էականորեն է ընկել, իր կեսի կեսից էլ պակաս է հիմա, քնա նա ունեցել է իր լավագույն շրջանում»: