Լիոնել Մեսի․ Իսկապես կարոտել էի այս վայրը
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանի վերսկսումից առաջ լուսանկար է հրապարակել կատալոնական ակումբի «Կամպ Նոու» ստադիոնից։
«Իսկապես կարոտել էի այս վայրը։ Անհամբեր սպասում եմ այստեղ դարձյալ խաղալուն»,- գրել է Մեսին Ինստագրամում։
Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին։