Գերմանիայում օրենսդրորեն արգելվել է միասեռականության «բուժումը»
Գերմանական Բունդեսրատը օրենք է ընդունել, որով արգելվում է ռեպարատիվ թերապիան՝ հոմոսեքսուալ անձի սեռական նախասիրությունները «փոխելու» և նրան հետերոսեքսուալ «դարձնելու» ընթացակարգերը:
«Համասեռամոլությունը հիվանդություն չէ»,- օրենսդիրների կարծիքը մեջբերում է DW-ն:
Օրենքի համաձայն, նման ընթացակարգերն այժմ պատժվելու են մինչև մեկ տարի ազատազրկմամբ, գովազդը կամ օժանդակությունը կպատժվի մինչև 30 հազար եվրո տուգանքով: Այն դեպքում, եթե նման ընթացակարգի ենթարկվեն անչափահասները, պատասխանատվություն կկրեն ծնողները կամ խնամակալները: