Վաշինգտոնի քաղաքապետն անվանափոխել է Սպիտակ տան մերձակայքում փողոցի մի մասը աֆրոամերիկացիներին աջակցելու համար
Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը հայտարարել է, որ Սպիտակ տան դիմաց գտնվող 16-րդ փողոցի մի մասն անվանափոխվել է «Black Lives Matter» (Սեւերի կյանքերը կարեւոր են) աֆրոամերիկացիների իրավունքների պաշտպանության շարժմանն աջակցելու համար՝ դառնալով Black Lives Matter հրապարակ, գրում է The Guardian-ը:
Փողոցն անվանափոխելու ժամանակ հավաքվել է բազմություն, որը սատարել է այդ գործողությունները ողջույններով:
Ավելի վաղ Բոուզերն ուղարկել էր նամակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով դուրս բերել լրացուցիչ զորքը քաղաքից՝ չնայած պաշտպանության նախարար Մարկ Էսփերը չեղարկել էր այդ որոշումը: