Էդվարդ Հովհաննիսյանը` ՊԵԿ նախագահ
Operativ.am-ի ինֆորմացիայով ՊԵԿ նախագահ է նշանակվելու Էդվարդ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ վերջինս զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը։
Էդվարդ Հովհաննիսյանը 1990-2000թթ. սովորել է Հրաչյա Քոչարի անվան միջնակարգ դպրոցը, Արմավիրի վարժարանը, 2000-2004թթ. ստացել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի` բակալավրի, 2004-2006թթ. – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ` մագիստրոսի աստիճան:
2009-2010թթ. զբաղեցրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Արմավիրի ՏՀՏ իրավաբանական վարչության առաջատար մասնագետի պաշտոնը:
2010-2013թթ. – ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննիչ
2013-2014թթ. – ՊԵԿ հետաքննության վարչության հատուկ հանձնարարությունների բաժնում ավագ հարկային տեսուչ
2014թ. – ՊԵԿ քննչական վարչության 1-ին բաժնի քննիչ, 2017թ. – ՊԵԿ քննչական վարչության 1-ին բաժնի ՀԿԳ քննիչ, 2017թ. – ՊԵԿ քննչական վարչության 2-րդ բաժնի ՀԿԳ քննիչ բաժնի պետի տեղակալն է եղել, 2018թ. – հունիսից ՊԵԿ քննչական վարչության պետը, 2019 թվականի փետրվարի 14-ից ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետը, 2019 թվականի հուլիսի 1-ից ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը:
2012թ. Փաստաբանների որոկավորման քննության մասնակից է, ստացել է փաստաբանի արտոնագիր:
ՈՒնի ՀՀ հարկային ծառայության գնդապետի հատուկ կոչում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: