Խոակին Կապարոսն Իսպանիայից վերադարձել է Հայաստան
Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսն Իսպանիայից վերադարձել է Երևան:
Այս տեղեկությունը հաստատել են ՀՖՖ մամուլի ծառայությունից:
Հայաստան են վերադարձել նաև ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն ու երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը: Երևան ժամանելուց հետո իսպանացի մասնագետներն ինքնամեկուսացել են: