Կորոնավիրուսի պատճառով «Տոտենհեմի» կորուստը կկազմի 200 միլիոն ֆունտ
Լոնդոնի «Տոտենհեմը» տարբերակ է գտել կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ստեղծված բարդ ֆինանսական իրավիճակից դուրս գալու համար, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Տոտենհեմը» Մեծ Բրիտանիայի կառավարությունից 175 միլիոն ֆունտ ստերլինգ պարտք է վերցրել: Գումարը կօգտագործվի ֆուտբոլիստները աշխատավարձը վճարելու և նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու նպատակով:
«Տոտենհեմը» նաև նշել է, որ մինչև 2021 թվականն ակումբի կորուստը կկազմի շուրջ 200 միլիոն ֆունտ:
Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի մրցաշրջանը դադարեցված է մարտի կեսերից: