Ոստիկանությունը այն ռեստորանում էին, որտեղ տեղի է ունեցել «ԱԱԾ» մասնակցությամբ հարսանեկան անակնկալը (Տեսանյութ)
Ոստիկանության և ՍԱՏՄ աշխատակիցներն այն ռեստորանային համալիրում էին, որտեղ, նախնական տվյալներով, տեղի է ունեցել հարսանեկան խնջույքը, որի տեսանյութն այսօր՝ հունիսի 5-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղադրել էր ֆեյսբուքյան իր էջում որպես համաճարակային կանոնների խախտման օրինակ։
Ոստիկանությունը կարճ տեսանյութ է հրապարակել համալիրից՝ նշելով որ այնտեղ գործողություններ են իրականացվում, համալիրը գտնվում է Պտղնի գյուղում։