Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, որոնցից մեկը՝ սպանության համար
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր
վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային
մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և
գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ
քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և
դատավարական այլ գործողություններ:
Այս պահի դրությամբ, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30
անձ, որոնցից 25-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով՝
«Գավառի բժշկական կենտրոն»-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու,
մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին
մասով՝ նույն կենտրոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու
և սպանության փորձի համար, իսկ երեքը՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-
րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գավառի «Ազատության» փողոցում խմբի
կողմից, երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով
սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու , իսկ
մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ
հոդվածի 1-ին մասով՝ երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր
եղանակով սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու
համար:
Վերոնշյալ 30 մեղադրյալներից 19-ը կալանավորվել է, իսկ 3-ի նկատմամբ որպես
խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ ներկայացված
միջնորդությունները բավարարվել են, և հայտարարվել է հետախուզում: 8 մեղադրյալի
նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ
ներկայացված միջնորդությունները մերժվել են:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար: