Մեկնարկել են «Վիրտուալ կոմուրջ» ծրագրի շրջանակներում պետական կրթաթոշակով Դրեյփերի համալսարանի գարնանային ծրագրում սովորելու համար հայտարարված մրցույթի հաղթող 8 հայ մասնակիցների առցանց դասընթացները
Հունիսի 1-ից մեկնարկել են «Վիրտուալ կոմուրջ» ծրագրի շրջանակներում պետական
կրթաթոշակով Դրեյփերի համալսարանի գարնանային ծրագրում սովորելու համար
հայտարարված մրցույթի հաղթող 8 հայ մասնակիցների առցանց դասընթացները:
Տեխնոլոգիական մտքի հայ ներկայացուցիչներն աշխարհի ամենահաջողակ
ձեռներեցների մենթորությամբ կանցնեն առցանց դասընթացների շարք՝ կազմված մի
քանի մոդուլներից, որոնց թվում են՝
* Ապագայի տեխնոլոգիաները (Technologies of the future),
* Գաղափարից արտադրանք՝ ինչպես ստեղծել աշխարհը փոխող
պրոդուկտներ (Turning ideas into products that change the world),
* Ինչպես նախագծել ապագայի բացառիկ պրոդուկտ (Designing the next
unicorn),
* Ճիշտ բիզնես մոդելի ընտրություն (Figuring out the right business model),
* Վիրտուալ ներկայություն՝ բացառիկ մրցանակներով (Virtual Herothon with
unique prizes),
* Աճի և վաճառքների հիմնասյուները (Fundamentals of the growth and sales),
* Երբ և ինչպես հիմնադրել ընկերությունը (How and when to incorporate your
company),
* Ամեն ինչ ֆոնդահայթայթման մասին (Everything you need to know about
fundraising),
* Ամենը առաջնորդության մասին և ինչպես բացահայտել թույլ կողմերը
(Become a leader and identify your blind spots),
* Ինչպես ձևավորել լավագույն թիմեր (Let’s build great teams)
* Ինչպես կառուցել խոսքը՝ գաղափարը կատարելապես ներկայացնելու
համար(Construct the perfect business pitch),
* Ինչպես ներկայացնել գաղափարը ներդրողներին (Pitch to investors, win
Prizes & Hero Graduation):
Նշենք, որ հայ մասնակիցների այցը Սիլիկոնյան հովիտ հետաձգվել էր
ավիաչվերթների չեղարկման պատճառով և Դրեյփերի համալսարանն առաջարկել է նրանց դասընթացներն անցկացնել առցանց ձևաչափով: Հետագայում՝ չվերթների
վերականգնվելուց անմիջապես հետո մասնակիցները հնարավորություն կունենան
մեկնելու Սիլիկոնյան հովիտ, ինչպես նաև հանդիպելու ներդրողների հետ՝ հնարավոր
ներդրումներ ներգրավեու նպատակով:
Սիլիկոնյան հովտում կրթական բացառիկ՝ ձեռներեցության և բիզնես ծրագրին
մասնակցությունը հնարավոր է դարձել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱՆ) նախաձեռնությամբ, որը և հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման ծախսերը։
Դրեյփերի համալսարանում դասավանդում են համաշխարհային ճանաչում ունեցող
ձեռնարկատեր-դասախոսներ Իլոն Մասկը (Tesla, Inc.), Թիմ Վեսթերգրենը (Pandora
Media Inc.), AirBnB-ի ղեկավարներն ու YouTube-ի հիմնադիրները, տեխնոլոգիական
ոլորտի այլ հայտնի դեմքեր, ովքեր իրենց կրտսեր գործընկերներին ներկայացնում են
գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհներըը՝ կիսվելով
իրենց փորձով ու հաջողության բանաձևերով։