Դուբայի ոստիկանությունը լողափերում ավելի քան 100 մարդու է տուգանել դիմակների բացակայության պատճառով
Դուբայի ոստիկանությունը վերջերս բացված հասարակական լողափերում ավելի քան 100 մարդու է տուգանել դիմակների բացակայության պատճառով:
Ոստիկանությունը հայտարարել է, որ նրանք, ովքեր լողափերում դիմակ չեն կրել եւ չեն պահպանել մինչեւ 2 մետր հեռավորությունը, տեղոււմ տուգանվել են:
Տուգանքի չափը կազմել է 3000 դիրհամ (817 ԱՄՆ դոլար):
CNBC-ի հաղորդմամբ՝ կիրակի լողափերը լիքն են եղել՝ չնայած համատարած զգուշացումներին, որոնք մարդկանց հիշեցնում են անվտանգության կանոնները պահպանելու մասին:
«Կարծես մարդիկ մոռացել են կորոնավիրուսի գոյության մասին»,-ասել է Դուբայի բնակիչներից մեկը:
ԱՄԷ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 36 300 եւ մահվան 270 դեպք, 19 000 մարդ ապաքինվել է: