«Տոտենհեմը» պետությունից 175 միլիոն ֆունտ ստերլինգ վարկ է վերցրել
Լոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարությունը որոշել է օգտվել պետական վարկավորման ծրագրից եւ վերցրել է 175 միլիոն ֆունտ ստերլինգ վարկ, որպեսզի հաղթահարի կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով ունեցած կորուստները, հաղորդում է Goal.com-ը։ Ակումբն իրավունք չունի այս գումարն օգտագործել նոր խաղացողների ձեռք բերելու նպատակով։
Անգլիայի առաջնության դադարեցման հետեւանքով «Տոտենհեմի» կորուստները կարող են հասնել 200 միլիոն ֆունտ ստերլինգի։
Պրեմյեր լիգայի մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 17-ին։ «Տոտենհեմը» 30-րդ տուրում հունիսի 20-ին կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»։