Կներեք, հայրիկներ․ վարչապետը բակում նարդի խաղացող տարեցների տեսանյութ է հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ոստիկանները մոտենում են բակում նարդի խաղացող տարեցներին եւ հորդորում դադարեցնել խաղն ու տուն գնալ։
«Սոցցանցերի հրապարակումների հետքերով. կներեք, հայրիկներ, բայց հանուն ձեզ ենք այսպես վարվում»,- տեսանյութին կից գրառում է արել վարչապետը։