Բրազիլիայում, Մեքսիկայում եւ Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածության եւ մահացության ռեկորդներ են սահմանվել
Բրազիլիայում, Մեքսիկայում եւ Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածության եւ մահացության ռեկորդներ են սահմանվել:
Բրազիլիայում մեկ օրում գրանցվել է 1349 մահվան դեպք, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռեկորդ է սահմանվել նաեւ Մեքսիկայում: Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 100 000-ի:
Մեկ օրում մահվան ամենաբարձր մակարդակը գրանցվել է Հնդկաստանում՝ 9304 մարդ:
Վարակվածների եւ մահացածների թվի աճ է շարունակվում ԱՄՆ-ում, որը բացարձակ առաջատար է այդ երկու ցուցանիշներով:
Աշխարհում, վերջին տվյալներով, վարակվել է 6,5 մլն մարդ, մահացել 375 000-ը: