Չինաստանում տղամարդը դանակով հարձակվել է աշակերտների վրա
Չինաստանի հարավում Ուչժոու քաղաքում աշակերտների խմբի վրա դանակով զինված տղամարդու հարձակման հետեւանքով տուժել է 40 մարդ, հայտնում է The Global Times-ը:
Sina պորտալի տեղեկություններով՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 08:00-ին ուսումնական հաստատությունից ոչ հեռու: Տուժողների թվում են երեխաներ, դպրոցի փոխտնօրենը եւ անվտանգության աշխատակիցը:
Ոստիկանները ժամանել են դեպքի վայր եւ հարձակվողին ձերբակալել: Տեղում աշխատում են շտապօգնության աշխատակիցները, նվազագույնը երեք տուժող ծանր վիճակում է: Տեղի ունեցածի պատճառները պարզվում են, կատարվում է քննություն: