Ավելի հզոր ու ժողովրդավար ոստիկանություն՝ Ներքին գործերի նախարարության կազմում
Հայաստանի Հանրապետության ոստիկանության զարգացման 2020-2022 թվականների ռազմավարության գլխավոր նպատակներից է փոխել ոստիկանության՝ պետության հարկադրանք կիրառող և օրվա իշխանությանը ծառայող մարմնի իմիջը և դարձնել այն հանրության անվտանգությունն ապահովող, հանրությանը ծառայող վստահելի և հարգանքի արժանի հանրային ծառայության տեսակի։
Ըստ ռազմավարության՝ նախատեսվում է ձևավորել ներքին գործերի նախարարություն, որի ղեկավար նախարարը, ի տարբերություն ներկայիս ոստիկանապետի, կկրի քաղաքական պատասխանատվություն և հաշվետու կլինի Ազգային ժողովին և այդ կերպ՝ նաև հանրությանը... Այնպես, ինչպես վայել է ժողովրդավարական երկրներին:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»