Սաուդյան Արաբիան, Քուվեյթը և ԱՄԷ-ն հունիսից հետո արտահանման կամավոր լրացուցիչ կրճատումներ չեն նախատեսում
Պարսից ծոցի երկրները՝ Սաուդյան Արաբիան, Քուվեյթը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք ընդգրկված են ՕՊԵԿ-ի կազմում, չեն պլանավորում հունիսից հետո երկարաձգել օրական 1,18 միլիոն բարելով իրենց կամավոր լրացուցիչ արտահանման կրճատումները, հայտնում է Reuters- ը՝ վկայակոչելով երկու աղբյուրների:
ՕՊԵԿ+ խումբը պայմանավորվել է մայիսին եւ հունիսին արտահանումը կրճատել օրական մոտ 9,7 միլիոն բարելով՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված նվազող պահանջարկի պայմաններում գները պահպանելու համար:
Սաուդյան Արաբիան, Քուվեյթը եւ ԱՄԷ-ն խոստացել են հունիս ամսվա ընթացքում լրացուցիչ եւս 1,18 միլիոն բարելով կրճատել արտահանումը: «Այժմ այդ խորքային կրճատումները երկարաձգելու շուրջ քննարկում չկա»,- ասել է աղբյուրներից մեկը։