Իռլանդիայում կարանտինի պատճառով գարեջրի վաճառքը մեկ երրորդով կրճատվել է
Ինքնամեկուսացման միջոցառումները խախտել են Իռլանդիայի բնակիչների բազմադարյա արարողությունը՝ աշխատանքից հետո բարի կանգնակի մոտ ավանդական պինտա (շուրջ 0,57 լիտր) գարեջուր խմել: Երկրում փաբերի եւ ռեստորանների համատարած փակման պայմաններում գարեջրի վաճառքը կտրուկ անկում է ունեցել: Այս մասին հայտնում է Irish Independent-ը՝ վկայակոչելով Nielsen հետազոտական ընկերության տվյալները:
Ապրիլին՝ համավարակի ամենաթեժ ժամանակ, թույլ ալկոհոլային ըմպելիքների իրացումը կրճատվել է 35 տոկոսով, ինչը շուրջ 13,6 մլն լիտրով պակաս է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ալկոհոլային արտադրանք արտադրողների ազգային միության փորձագետները հատվածի հեռանկարներն առայժմ հոռետեսորեն են գնահատում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ տեղական խմիչքի հաստատությունները բացվելու են օգոստոսից ոչ շուտ, իսկ գաստրոնոմիական փառատոները եւ համտեսումներն ընդհանրապես արգելված են, փոխանցում է RG-ն:
Նշվում է, որ իռլանդացիները ակտիվորեն ալկոհոլի պաշար են գնել կարանտինի ժամանակի համար, բայց նույնիսկ դա էականորեն չի ազդել վիճակագրության վրա: