Փրկարար ծառայությունում տեսակապով անցկացվել է հերթական օպերատիվ խորհրդակցությունը
Հունիսի 3-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունում
տեսակապով անցկացվել է ամենօրյա օպերատիվ խորհրդակցություն փրկարար
ծառայության ստորաբաժանումների ղեկավարների հետ: Խորհրդակցությունը վարել է ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
Փրկարար ծառայութան Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում Կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների նպատակով իրականացրած աշխատանքների, ՀՀ վարչապետի և Արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականների և դրանից բխող գործողությունների կատարման ընթացքի, ինչպես նաև իրավիճակով պայմանավորված՝ առաջացած հարցերի վերաբերյալ:
ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը տվել է մի շարք հանձնարարություններ արտակարգ ռեժիմով պայմանավորված, կարգադրել է լինել առավել զգոն և սահմանված կարգով շարունակել իրականացնել համավարակի տարածման կանխարգելման և արձագանքման միջոցառումները:
Ինչպես նաև՝ քննարկվել են մի շարք հարցեր ընթացիկ գործառույթների շրջանակներում՝ ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, հակասողանքային միջոցառումների, արհեստական քարաթափումների և այլնի հետ: