Իտալիան հայտարարել է կորոնավիրուսի կրիտիկական սահմանը հաղթահարելու մասին
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ասել է, որ երկիրը հատել է կորոնավիրուսային վարակի կրիտիկական սահմանը՝ գրում է ՏԱՍՍ-ը:
«Կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը զգալիորեն նվազել է և շարունակում է նվազել ամբողջ երկրում:
Համաճարակի կրիտիկական պահն անցել է, բայց տնտեսական ճգնաժամի սուր պահ է սկսվել»,- ասել է վարչապետը:
Կոնտեն նշել է, որ ռեժիմը չի վերացել, հետևաբար պետք է պահպանվեն սանիտարական պահանջները:
Իտալիայում 233 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, ապաքինվել է 160 հազար մարդ, մահացել է 33 հազար մարդ: