«Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Ջեսի Լինգարդին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կարող է կարիերան շարունակել Միլանի «Ինտերում», հաղորդում է Metro-ն։
Իտալական ակումբը ցանկանում է ձեռք բերել 27-ամյա անգլիացի ֆուտբոլիստին, որը Իտալիայում կյանքի պայմանների մասին խորհրդակցել է «Մանչեսթեր Յունայթեդում» նախկին թիմակիցներ Էշլի Յանգի եւ Կրիս Սմոլինգի հետ։
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Լինգարդին վաճառել 20 միլիոն եվրոյով։
Ընթացիկ մրցաշրջանում Լինգարդը մասնակցել է 35 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։