Առաջիկա շաբաթ-կիրակի օրերին պլանավորված տասնյակ հարսանիքներ ենք բացահայտել. Փաշինյան
Մենք արձանագրային կետեր ենք դրել եւ ստուգում ենք դիմակի կրումը. Մենք բազմաթիվ դեպքեր ենք արձանագրել, երբ անցագրային կետին մոտենալիս դիմակը դնում են, հետո հանում: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես երեկ ավելի քննադատաբար էի վերաբերվում ոստիկանության աշխատանքին, քան այսօր, որովհետեւ երբ ես երեկ տեսա հակահամաճարակային կանոնները չպահպանելու մասշտաբը, ես սարսափեցի այդ մասշտաբից:
Ոստիկանությունում էլ այդ վարքագծի կանոնները պահպանելու խնդիր կա: Մ«ենք դեպքեր ենք տեսնում, որ ոստիկանության աշխատողներն էլ չեն պահպանում այդ կանոնները: Եթե ես վարակվել եմ, ես էլ չեմ պահպանել: Եկեք ընդունենք, որ բոլորս էլ սխալվել ենք ու միասին իրավիճակը վերցնենք մեր հսկողության տակ»,-ասաց նա:
Նմա ընդգծեց, որ երեկ եւ այսօր հանրային վերահսկողության կոմունիկացիայով առաջիկա շաբաթ-կիրակի օրերին պլանավորված տասնյակ հարսանիքներ են բացահայտել, որտեղ պետք է հրավիրված լինեին հարյուրավոր հյուրեր. «Մենք դա կասեցրել ենք»: