Վրաստանում հայտնաբերված վարակակիրների թիվը հասել է 800-ի
Վրացի մասնագետներն անցած մեկ օրում հայտնաբերել են նոր կորոնավիրուսով վարակման 4 դեպք: Այսպիսով, StopCov-ի թարմացված տվյալներով՝ երկրում վարակակիրների թիվը հասել է 800-ի:
Վրաստանում անցյալ շաբաթվա վերջին նկատվում էր վարակվածների թվի աճ՝ օրական մի քանի տասնյակ: Փորձագետների կարծիքով՝ դա կարող է կապված լինել երկրում խիստ սահմանափակումները հանելու հետ:
Այս ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 640 մարդ, 13 պացիենտ մահացել է:
Կարանտինի մեջ է 2 424 մարդ, իսկ ստացիոնարներում՝ 304: Վրաստանի երեք քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից: