ԱՀԿ. Եվրոպայում չկան երկրներ, որոնք կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ են ստացել
Եվրոպայում չկան երկրներ, որոնք կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ են ստացել: Այս մասին հայտարարել է ԱՀԿ եվրոպական բյուրոյի արտակարգ իրավիճակների հարցերով ավագ մասնագետ Քաթրին Սմոլվուդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Եվրոպայի երկրների մեծամասնությունը մինչեւ հիմա կորոնավիրուսի նոր դեպքեր է գրանցում… կարող ենք ասել, որ Եվրոպայի ոչ մի երկիր կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ չունի»,-ասել է նա:
Նա նշել է, որ Իտալիայում վիրուսի փոխանցումը հսկողության տակ է գտնվում: