Հունիսի 2-ին՝ ուշ երեկոյան, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարման համակարգում տեղի է ունեցել արտակարգ պատահար
Հունիսի 2-ին՝ ուշ երեկոյան, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարման համակարգում տեղի է ունեցել արտակարգ պատահար: Երևանի Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերի միջև գտնվող խոզաբուծական համալիրը շինարարական աշխատանքներ կատարելիս վնասել է «Վեոլիա Ջուր» ընկերության Մերձավան գյուղը սնուցող ջրատարը, որի պատճառով բնակավայրի ջրամատակարարման համակարգ են ներթափանցել կեղտաջրեր:
Տեղեկանալով կատարվածի մասին բնակիչների ահազանգից՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Առողջապահական նկատառումներով դադարեցրել է Մերձավանի
ջրամատակարարումը, դատարկել գյուղի օրվա կարգավորիչ ջրամբարում /ՕԿՋ/
կուտակված ջուրը, ինչպես նաև համակարգի տարբեր կետերից ջրի նմուշառումներ
կատարել և ուղարկել լաբորատորիա՝ մանրէաբանական հետազոտության:
Այնուհետև մասնագետները ձեռնամուխ են եղել ջրագծի վթարի վերացմանն ու
համակարգի ախտահանմանը: Հաշվի առնելով, որ Մերձավանի շատ տնատիրություններում առկա են ջրի պահեստավորման համար նախատեսված
տարողություններ, որոնք հնարավոր չէ ախտահանել, ընկերությունը հարդորում է
բնակիչներին խուսափել դրանցում կուտակված ջուրն օգտագործելուց՝ անցանկալի
հետևանքներից զերծ մնալու համար:
Աշխատանքները տարվել են ամբողջ գիշեր և այս պահին դեռ շարունակվում են:
Արդեն իսկ ապահովվել է բնակիչների մեծ մասի ջրամատակարարումն
այլընտրանքային խողովակաշարով, իսկ մյուսների կենցաղային նվազագույն
կարիքներն այս ընթացքում կբավարարվեն շրջիկ ավտոցիստեռնի միջոցով:
Միաժամանակ ձեռնարկվում են միջոցներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու՝
անհրաժեշտության դեպքում իրավասու մարմինների ներգրավմամբ, արտակարգ
պատահարի մեղավոր կողմին հայտնաբերելու, պատասխանատվության
ենթարկելու, ինչպես նաև պատճառված վնասի դիմաց փոխհատություն ստանալու
նպատակով:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը շնորհակալություն է հայտնում Մերձավանի
բնակիչներին և համայնքապետարանին՝ ստեղծված իրավիճակին ըմբռնումով
մոտենալու և իրականացվող աշխատանքներին ցուցաբերվող աջակցության համար,
ինչպես նաև հայցում է նրանց ներողամտությունը ակամա պատճառվող
անհանգստության համար։ «Վեոլիա Ջուր»–ը հավաստիացնում է, որ արվում է
հնարավորը Մերձավանում ջրամատակարարման համակարգը աշխատանքային
վիճակի բերելու, ներկայացվող չափանիշներին համապատասխանող ջրի որակ
ապահովելու և ջրամատակարարումը շուտափույթ վերսկսելու համար:
Աշխատանքների ընթացքի և արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: