Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում հակահամաճարակային խախտումները լուսանկարել կամ տեսագրել եւ ուղարկել իրեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում հակահամաճարակային խախտումները լուսանկարել կամ տեսագրել եւ ուղարկել իրեն։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Սիրելի հայրենակիցներ.
Խնդրում եմ հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանեք, լուսանկարահանեք եւ ուղարկեք իմ այս ֆեյսբուքյան էջին, հնարավորինս կոնկրետ եւ ճշգրիտ նշելով խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց»,- գրել է նա։
Ավելի վաղ վարչապետը հրապարակել էր լուսանկար, որտեղ Երեւանի Մարգարյան փողոցի «Հայփոստի» բաժանմունքի դիմաց հավաքվել էին քաղաքացիներ։
«Ըստ լուսանկարն ուղարկած օգտատիրոջ՝ այսօր, ժամը 11.00, Երեւանի Մարգարյան փողոցի «Հայփոստի» բաժանմունք»,- գրել էր նա։