Դավիդ Կամպանյան չի շարունակի աշխատանքը «Լոռիում»
Իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյան, ինչպես նաեւ նրա օգնականներ Ֆրանցիսկո Կոմպանը, Խորխե Գոմեսը, Ագուստին Պիրեսը եւ Էնրիկե Խիլը չեն շարունակի աշխատանքը Վանաձորի «Լոռիում»:
««Լոռի» ՖԱ-ն ստիպված է չերկարաձգել պայմանագրերն իսպանական մարզչական շտաբի հետ, քանի որ COVID-19 վիրուսով պայմանավորված, ամբողջ աշխարհում տիրող իրավիճակի պատճառով Դավիդ Կամպանյայի եւ նրա երկու օգնականների վերադարձը Հայաստան անհնարին է։
Իսպանական մարզչական շտաբը «Լոռիում» էր 2019 թվականի հունիսից։
«Լոռի» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Դավիդ Կամպանյային եւ նրա օգնականներին բարձր պրոֆեսիոնալիզմի, կատարած աշխատանքի եւ նվիրվածության համար՝ մաղթելով լավագույնը կարիերայի հետագա ընթացքում»,- ասված է «Լոռիի» տարածած հայտարարության մեջ:
Նշենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի 19 տուրերից հետո «Լոռին» 33 միավորով երրորդ տեղում է: