Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հայտնբերվել. Նրանք եկել են Ռուսաստանից
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ:
Նշվում է, որ նրանք ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրերում:
Այս պահի դրությամբ Արցախում կա կորոնավիրուսի 46 հաստատված դեպք, որից 26-ն առողջացել է: Մեկուսացման մեջ է գտնվում 100 քաղաքացի, թեստավորվել է 926-ը: