Լաուտարո Մարտինեսը «Բարսելոնայում» կստանա տարեկան 12 միլիոն եվրո
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը վերջնական համաձայնության է հասեկ Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ անձնական պայմանագրի կետերի վերաբերյալ:
Sky Italia-ի հաղորդմամբ՝ 22-ամյա հարձակվողը կատալոնական թիմում կստանա տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ:
Մարտինեսի դիմաց «Բարսելոնան» «Ինտերին» կվճարի 111 միլիոն եվրո: «Ինտերը» չի համաձայնել ընդունել «Բարսելոնայի» 60 միլիոն եվրո + Արտուրո Վիդալ + Նելսոն Սեմեդու առաջարկը:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մարտինեսը մասնակցել է 22 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Լաուտարո Մարտինեսը «Ինտեր» է տեղափոխվել 2018-ին արգենտինական «Ռասինգից»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։